Ճանապարհորդություն Թանգարանից-թանգարան

Հունիսի 2-ին մենք ուղևորություն ունեցանք դեպի Երևանի տարբեր թանգարաններ և պատկերասրահներ։

Առաջինը մենք գնացինք Հայաստանի բնության պետական թանգարան (ՀԲՊԹ)

Այս թանգարանը հիմնադրվել է 1952 թվականին, թանգարանում առկա են 6հազարից (և ավելի) ցուցանմուշներ! Հավաքածուն ցուցադրում է մեր երկրի բնության յուրահատկություններն ու ընդերքի հարստությունը։ Ներկայացված են կաթնասունների, թռչունների, սողունների, ձկների, միջատների գծանկարներ և այլն։ Թանգարանը գտնվում է Երևանի կենտրոնում Տիգրան Մեծ 34 հասցեում։ Ինձ շատ դուր եկան արագիլները, արծիվները և այլ մեծ թռչունները, բայց միայն կարողացա նկարել գունավոր և կոի ձկներին։

Ապա այցելեցինք Երևանի պատմության թանգարանը (ԵՊԹ), որը ինձ շատ դուր եկավ։

Այս թանգարանը հիմնադրվել է 1931 թվականին, թանգարանում առկա են ավելի քան 89700 ցուցանմուշ, որոնք պահպանում և ներկայացնում են մայրաքաղաքի հնագույն ժամանակներից մինչև մեր օրերի հոգևոր և հետաքրքիր մշակույթը ընդհամենը 3 բաժիններով։ Թանգարանում մենք ծանոթացանք մեր մայրաքաղաքի պատմության հետ։

Իմ մոտ տպավորվեցին առաջին և երկրորդ բաժինները և նրանց ցուցանմուշները։

Մեր թվարկությունից առաջ 5-6երորդ դարերում Վանի թագավորությում կայն ավելի քան 100 Աստվածներ, առաջին նկարում պատերազմի Աստծու, Թեիշեբաի պոքր արձանիկն է, այն ցուլ է, քանի որ ցուլը այդ Աստծո խորուրդանիշն էր։ Երկրորդ նկարում նույնպես Թեյշեբա Աստծո պոքր արձանն է, պեղումների ժամանակ այս արձանիկը 1941 թվականին հայտնաբերել է Բորիս Պեատռովսկին և հենց այդ նույն օրը սկսվել է Հայրանեկան մեծ պատերազմը, Պատերազմի Աստծու արձանիկի գտնվելու փաստը կապել են հենց պատերազմի մեկնարկի հետ։

Բարեկենդանի խորուրդանշի մի մաս, Ակլատիզ ով նաև պաս պապիկի (մեծ պահքի) օգնականն է, Ակլատիզին կաղում էին խոհանոցի առաստաղից, Ակլատիզի ոտքերից կաղում էին սողը և վրան ամրացնում էին 7 փետուր որոնք խորուրդանշում էին մեծ պահքի 7 շաբաթները, երբ մեկ շաբաթ ացնում էր պոկում էին մեկ փետուր։ Իսկ Ակլատիզից կաղված քարերը պատժանքի միջոց է, ասելով “Ակլատիզը քեզ կպատժի կծու կարմիր պղպեղով և բերանտ կայրի եթե խախտես պահքի կանոնները”

Այլ նկարներ։

Երևանի պատմության թանգարանից հետո այցելեցինք Հայաստանի ազգային պատկերասրահ (ՀԱՊ) որտեղ դիտեցինք չափազանց նկարչություններ Եվրոպահայ/Հայ նկարիչների կողմից։ Այն հիմնադրվել է 1921 թվականին, հայկական կերպարվեստի հավաքածուով՝ աշխարհի ամենամեծ թանգարանն է, ունենալով 56 պատկերասրահ։ Հայկական արվեստը ներկայացնում է 6-20-րդ դարերի հայկական գեղանկարի զարգացումը, նրա ոճական ողջ բազմազանությունը, ինչպես նաև առանձին վարպետների գործեր։

Այս նկարը կոչվում է “Լողափին” նկարել է Կարապետ (Շառլ) Ադամյանը և նկարել է յուղաներկով, նկարում իր թոռնիկն է։

Այլ նկարներ։

Սա նկարել է Սեդրակ Առաքելյանը 1934 թվականին, Այն կողվում է “Ախթալայի հանգստի ունը”

Leave a Comment