Արարատի դեմքը – մշակույթային կրթական հաստատություններ, քոլեջի մասնագիտությունների խորացությամբ

Մշակույթային կրթական հաստատություններ

Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն – 2 ✧Արտաշատ և Մասիս համայնքներում✧

Արտադպրոցական աշխատանքների կենտրոն – 1 ✧Արտաշատ համայնքում✧

Գրադարաններ – 80 ✧Ամենաշատը գտնվում է Արտաշատ համայնքում: 5 թվով և Մասիս համայնքում: 2 թվով✧

Երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներ – 18 ✧Ամենաշատը գտնվում է Վեդի համայնքում: 3 թվով, Արտաշատ համայնքում: 2 թվով և Մասիս համայնքում: 2 թվով✧

✧ Արվեստի – 4: ✧ Երաժշտական – 11: ✧ Գեղարվեստի – 3: ✧

Թանգարաններ – 3 ↓↓↓

Հայ կենցաղային թանգարան: Հասցե` գ. Շահումյան

Պարույր Սևակի տուն-թանգարան: Հասցե` գ. Զանգակատուն

Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան: Հասցե` գ.Արարատ, Գ.Նժդեհի 7

Թատրոններ – 2 ↓↓↓

“Մանկան մոլորակ” տիկնիկային թատրոն: Հասցե` ք.Արտաշատ, Իսակովի փող. 74/36

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն: Հասցե` ք.Արտաշատ, Խարազյան 26

Մշակույթի տներ – 3 ↓↓↓

Արարատ քաղաքի մշակույթի կենտրոն: Հասցե` ք.Արարատ, Շահումյան 34

Արտաշատ քաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն: Հասցե` ք.Արտաշատ, Օգոստոսի 23փող. , 64

Վեդու քաղաքային մշակույթի տուն: Հասցե` ք.Վեդի, Թումանյան 6

2018թ.-ի համաձայն: Մարզում գործող ընդհանուր դպրոցների թիվը

Հանրակրթական դպրոցներ – 112

✧ Հիմնական – 21: ✧ Միջնակարգ – 86: ✧ Ավագ – 5: ✧

1970-1974թ.-ի համաձայն: Մարզում գործող ընդհանուր դպրոցների և մշակույթային կրթական հաստատություններ թիվը

Հանրակրթական դպրոցներ – 27

✧ Միջնակարգ – 18: ✧ Ութամյա – 9:✧

Երաժշտական դպրոցներ – 1

Գրադարաններ – 26

«Կուլտուրայի տներ և ակումբներ» – 27

Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի մասնագիտություններ

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՀԻՄՆԱԿԱՆ/ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՏԱՐԵԿԱՆ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁ [ՀՀ դրամ]
Ատամնատեխնիկական գերծ Ատամնատեխնիկ3 տարի280,000
Քույրական գործԲուժքույր/եղբայր4 տարի280,000
ԴեղագործությունԴողագործ 3 տարի220,000
Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովումՏեխնիկ-Ծրագրավորող4 տարի200,000
համակարգչային գեղարվեստական նախագծումՎեբ-դիզայներ3 տարի200,000
Հաշվապահական հաշվառումՀաշվապահ3 տարի200,000
Հագուստի մոդելավորում և նախագծումՄոդելավորող` նախագծող հագուստի3,5 տարի200,000
Կոսմետիկա և դիմահարդարման արվեստԿոսմետոլոգ3 տարի180,000
Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտումՏեխնիկ-կարգավար` տրանսպորտում փոխադրումների կազմակերպման և կառավարման3,5 տարի180,000
Սառնարանային տնտեսությունՏեխնիկ` սառնարանային տնտեսություն4 տարի180,000
ՄեղվաբուծությունՄեղվաբույծ3 տարի100,000

↑↑↑ Հիմնական/ընդհանուր կրթությունը վերաբերվում է 9-ամյա սովորողներին, 12-ամյա դեպքում տեվողությունը կրճատվում է 1 տարով:

աղբյուրներ: araratmtad, Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի միջին մասնագիտական կրթության ցանկ, 2018թ. ՀՀ Արարատի մարզի հանրակրթության բնագավառում կատարված աշխատանքների հաշվետվություն: Հայկական Սովետական Հանրագիտարան — Երևան 1974

Արարատի դեմքը – Ծանոթություն

Արարատը Հայաստանի արևմտյան մարզն է և կոչվում է Արարատ լեռան անունով։
Մարզի մայրաքաղաքներն են Արտաշատը, Մասիսը, Արարատը և Վեդին:

Ք.ա. 331-ից մինչև մ.թ. 428 թվականն ընկած ժամանակահատվածում Հայոց թագավորությունը հայտնի էր նաև որպես Մեծ Հայք և բաղկացած էր 15 նահանգներից։

Այդ բուն նահանգներից մեկն էլ Արարատն էր։ Արարատ պետությունն իր գոյության ողջ ընթացքում եղել է Հայաստանի մշակութային, տնտեսական և քաղաքական առաջատար կենտրոնը:

Արարատի մարզի տարածքը ճշգրիտ բաժանված է երկու մասի՝ հարթավայրերի և լեռների: Հարթավայրերը գտնվում են Հրազդան գետի և Հայաստանի՝ Թուրքիայի հետ սահմանի միջև։ Բնակչության մեծ մասը հիմնականում բաղկացած է հայ գաղթականներից, որոնք գալիս են Իրան/ Պարսկաստան-ից, ովքեր այնտեղ են ժամանել 1830-ական թվականներին:

Արարատի ժողովուրդը Արարատ լեռը համարում են իրենց մարզի խորհրդանիշը, ինչպես նաև այն սուրբ գագաթը, որտեղ, ըստ քրիստոնեական կրոնի, Նոյը կանգնեցրել է իր տապանը Մեծ ջրհեղեղից հետո: Արարատ լեռը կանգնած է Արաքս գետի աջ ափին՝ Թուրքիայի հետ սահմանի մոտ և բաղկացած է երկու հանգած հրաբխային կոններից՝ ընդհանուր հիմքով։ Տեղում այս զույգ գագաթները հայտնի են որպես «երկու եղբայրներ»՝ Սիս և Մասիս, որտեղից էլ առաջացել է Մասիս քաղաքի անվանումը:

  • Լեռը ոգեշնչման հաճախակի աղբյուր է եղել բազմաթիվ հայ նկարիչների համար և հաճախ կարելի է տեսնել տեղի նկարիչների, գրողների և բանաստեղծների ստեղծագործություններում:

Գյուղատնտեսություն

Արարատ մարզի գյուղատնտեսության տարածքային մասնագիտացումը խաղողագործությունում, պտղաբուծությունում, բանջարաբուծությունում, ծխախոտագործությունում և անասնապահությունում է:

Լանդշաֆտ և Կլիմա

Արարատ մարզի հիմնական վերընթաց գոտիներից են անապատակիսաանապատային և չոր լեռնատափաստանային գոտիները: Կլիմային տիպերն են չոր, խիստ ցամաքային և բարեխառն լեռնային:

գրականություն – Ararat guidebook allinnet, (2015) Վարդան Գառնիկի Մխիթարան Հայաստանի Աշխարհագրական Ատլաս, hetq

Հայտնիներ – Արարատի դեմքը

Ալլա Լևոնյան

Ալլա Լեւոնյանը Հայ ժողովրդական երգչուհի է, ծնվել է Արարատ մարզի Ավշար գյուղում:

Ալլան այն հայ երգչուհիներից է, որը 10 տարուց ավելի է, ինչ գործում է այս ոլորտում: Նրա ամենահայտնի գործերն են «Հարսի քող», «Հոյ Նար», «Վատ պար»

Ալլա-ն ստացել է «Լավագույն երգչուհի», «Լավագույն ժողովրդական երգչուհի», «Լավագույն երգ, ձայնասկավառակ», և այլ պարգևներ։

Ռուբեն Ալեքսանյան

«Հայաստանում քո սիրած վայրը որտե՞ղ է:» «-Իմ քաղաքը՝ Արարատը:» – mediamax-ի հարցազրույցից

Ռուբեն Ալեքսանյանը Հայ ծանրամարտիկ է, ծնվել է Արարատ մարզի Արարատ քաղաքում:

Ռուբենը եղել է Պատանիների աշխարհի 2010 թվականի առաջնության չեմպիոն և
23-ից ցածր եվրոպայի 2009 թվականի առաջնության չեմպիոն

Պարույր Սևակ

Պարույր Սևակը հայ բանաստեղծ, թարգմանիչ և գրականագետ էր։ Նա համարվում է 20-րդ դարի հայ մեծագույն բանաստեղծներից մեկը և նա ծնվել էր Արարատ մարզի Զանգակատուն գյուղում:

Պարույրի ընտանիքը տեղափոխվել է Հայաստան՝ փախչելով 1915 թվականի ցեղասպանությունից։ Մինչ Պարույրի ծնունդը նրա ծնողները որդի են կորցրել, և բանաստեղծը մեծացել է որպես միակ երեխա։

Նրա առաջին լուրջ քայլը պոեզիայում, 1942 թվականին գրված «Լինե՞լ, թե՞ չլինել» բանաստեղծությունն է։ Նրա առաջին բանաստեղծությունները լույս են տեսել միանգամայն պատահական և առանց Պարույրի ցանկության։ Դրանք ընկնում են Ռուբեն Զարյանի ձեռքը, ով այն ժամանակ «Սովետական գրականության» խմբագիրն էր և հրատարակել է նրա երեք բանաստեղծությունը։ Դրանից հետո լույս են տեսել բանաստեղծությունների մի շարք ժողովածուներ, այդ թվում՝ «Անմահ օրդին» (1948), «Սիրո ուղի» (1954), «Վերադարձ դեպի քեզ» (1957), «Մարդը ափի վրա» (1963 թ.) , «Եղիցի լույս» (1969) և այլն։

Զանգակատունում է գտնվում Պարույրի տուն-թանգարանը։ Տնից ոչ հեռու՝ գրողի տնկած այգում կա տապանաքար և հենց թանգարանը։ Սեւակի հետ թաղված է նրա կինը՝ Նելլի Մենաղարիշվիլին։ 1971 թվականի հունիսի 17-ին վերադառնալով հայրենի գյուղից՝ կնոջ հետ ավտովթարի է ենթարկվել։ Նելլին տեղում մահացել է, իսկ բանաստեղծը տեղափոխվել է Արարատի շրջանային հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։ Թանգարանը պատի ամբողջ երկարությամբ զարդարված է մեծ որմնանկարով, որը պատկերում է գրողի կյանքը։ Տուն-թանգարանն այցելուներին ներկայացնում է լուսանկարներ, պատվոգրեր, պատվերներ, գրքեր, ձեռագրեր, ինչպես նաև բանաստեղծի անձնական իրեր՝ ժամացույցներ, ծխախոտի տուփ, տերողորմյա։

ռեսուրսներ – wiki, instagram, youtube, wiki, mediamax, wiki, travelrmenia, oneway, armeniaplanet, positiveday

Արարատի դեմքը

Նախագծի անունը՝ ՀՀ Մարզի դեմքը

Մասնակիցներ՝ Զբոսաշրջության բաժին , երրորդ կուրս

Տևողությունը՝ Հունվար – Մայիս ամիսներ

Աշխատանքային ոճը՝ անհատական

Առարկա ՝ Հոգեբանություն [Կոնֆլիկտներ, սթրեստներ և փոփոխություններ]

Նախագծի ընթացքը, կառուցվածքը՝

Ես ընտրել եմ Արարատի մարզը, քանի որ արմատներով այնտեղից եմ և ունեմ մեծ շրջապատ, այդպես ավելի հեշտ և հաճելի կլինի աշխատել:

Իմ գլխավոր նպատակն է նախ ուսումնասիրել Արարատի մարզի մասին հայտի և անհայտ, մշակութային խորության ինֆորմացիա։ Գլխավոր նպատակներիցս են ուսումնասիրել մարզի կրթամշակությաին հաստատությունները; Այս նպատակներն հասնելու համար, անհրաժեշտ է և՛ ծանոթներից նորություններ քաղել, քննարկել որոշ թեմաներ, և՛ օգտվել համացանցից ու գրականությունից։ Աշխատանքի ընթացքին կարող եք հետևել ամփոփումներում։


ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏՆԻՆԵՐ

ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ/ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ