ճամփորդություն դեպի Կարմիր բլուր և Շենգավիթի հնավայր

Այսօր առավոտյան ուսուցիչ Տիգրանի և Հեղինեի հետ այցելեցինք կարմիր բլուր, վայրը շատ հետաքրքիր էր, մեր ուղեկցորդը մեզ պատմեց հնավայրի հետևում ընկած ամբողջ պատմության մասին և ցույց տվեց բոլոր գեղեցիկ պատմական իրերը, որոնք հայտնաբերվել են պեղումների ժամանակ։

Կարմիր բլուրից հետո այցելեցինք Շենգավիթի հնավայրը, որը փոքրիկ, բայց հետաքրքիր թանգարան էր

Հայոց թագուհիներ․ ուսումնական հետազոտություն

Խմբագրվում է

Հայ ժողովրդական ասացվածքի համաձայն՝«Տղամարդը տան դրսի պատն է, կինը՝ ներսի»։ Նույն ընկալումը տեսնում ենք Հայաստան աշխարհի թագավորների ու թագուհիների գործունեության տրամաբանությսն մեջ։ Թագուհիները, երկրի «ներսի պատի» դերը կատարելով, հաճախ մնացել են չնկատված կամ տեղ չեն գտել հիշատակարաններում։

Ուսումնական հետազոտության գաղափարը առաջացել էր Հայ ականավոր թագուհիները. նախագիծը մեկնարկելիս։ Հետազոտական աշխատանքը, որպես նախագծի զարգացում, նախատեսվում է իրականացնել բազմակողմանի, երկարաժամկետ ուսումնասիրություն։ Աշխատանքում ներգրավված են տարբեր մասնագիտական խմբեր։

Ք. ա. 95-70 թթ. Ընթացքում ընդամենը քառորդ դարում, Տիգրան Մեծը ստեղծեց հզոր մի աշխարհակալություն: Նրա տերության սահմանները և ազդեցության ոլորտները ձգվում էին Եգիպտոսից ու Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան, Կովկասյան լեռներից և կասպից ծովից մինչև Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս: Հայոց տերությունը՝ գերիշխանության ներքո գտնվող երկրներով և քաղաքական ազդեցության ոլորտներով հանդերձ, կազմում էր շուրջ 3 միլիոն քառ. կմ տարածք: Այսինքն՝ 10 անգամ ավելի մեծքան բուն Մեծ Հայքի թագավորությունը: Եվս երկու քաղաք Տիգրան Բ-ն հիմնադրել է Մարաստանում և Գողթն գավառում (ներկայիս Նախիջևանի տարածքում)՝ այն կոչելով «Տիգրանավան»։ Նորաստեղծ քաղաքները և Հայքի մյուս քաղաքները բնակեցնելու համար հայոց գահակալը բռնագաղթեցնում է նվաճված տարածքների բնակչության մի մասին․ միայն Կապադովկիայից Հայաստան է տեղափոխվում 300, իսկ Կիլիկիայի միջերկրածովյան 12 քաղաքներից՝ 100 հազար մարդ։ Տիգրանակերտը հիմնադրվեց Աղձնիք նահանգում՝ Տիգրիս գետի ձախ ափին, այն հիմնադրվել է 70-ական թվականներին: Մայրաքաղաքը բնակեցնելու նպատակով Տիգրան մեծը նվաճած երկրների բնակչությանը բռնագաղթեցրեց Հայաստան: Այսպիսով Կապադովկիայից տեղափոխվեց 300 000 մարդ, իսկ Կիլիկիայի 12 քաղաքներից 100 000 մարդ: Այդ ամբողջ բնակչությունը չի տեղավորում Տիգրանակերտում նաև Արտաշատում, Արմավիրում, Երվանդաշատում:

Բագրատունիներ

ա/ Հայոց թագավորության վերելքի սկիզբը՝ Աշոտ 3-րդ Ողորմած, Սմբատ 2-րդ Տիեզերակալ

953 Թվականից, Աբաս II թագավորին փոխարինեցին իր որդի Աշոտ III-ի հետ: Աշոտ III-ի թագավորման ժամանակ Հայաստաննում տիրում էր խաղաղ իրավիճակ, նա ստացամ “Աշոտ ողորմած” անունը իր բարի գործերի համար: 961 թվականին նա տեղափոխեց մայրաթաղաթը Կարսից դեպի Շիրակի Անի քաղաք և մեծ շինություն տրվեց, այնդեղել նա թագադրվեց: Երկրում շինարարական աշխատանքն ավելի մեծ չափեր ընդունեց Սմբատ 2-րդ Տիեզերակալ թագավորի օրոք։ Սմբատը կառուցեց Անիի պարիսպների երկրորդ գիծը։ Սմբատ 2-ը ոչ միայն կարողացավ կասեցնել Դվինի ամիրայի հարձակումը, այլև 987թ. վերջ տալ այդ ամիրայության գոյությանը։


բ/ Թագավորության հզորացումը Գագիկ 1-ինի օրոք /բանավոր, էջ 94-97, 

Մինչև Գագիկի գահակալումը Հայաստանի տարբեր շրջաններում ստեղծվել էին ինքնուրույն հայկական թագավորություններ։ Վերջինս կարողացավ նրանց ստիպել ընդունել իր գերիշխանությունը։ Գագիկը կրում էր «շահնշահ» տիտղոսը։ Դա նշանակում էր, որ հայկական բոլոր թագավորների նկատմամբ նա ուներ գերադասելի դիրք։ Առանց շահնշահի ՝ արքայից արքայի ՝ մյուս թագավորները իրավունք չունեին ինքնուրույն հարաբերությունների մեջ մտնելու ուրիշ երկրների հետ։ Կաթողիկոսի ընտրությունը կատարվում էր թագավորի կարգադրությամբ։ 1001թ. Տաշիր-Ձորագետի (Լոռի) թագավոր Դավիթը ապստամբեց Գագիկ 1-ի դեմ և հրաժարվեց նրա գերիշխանությունը ճանաչելուց։ Գագիկը հարձակվեց այդ թագավորության վրա և Դավթին զրկեց իր հողերից։ Շուտով Դավիթը զղջաց իր արարքի համար, ներողություն խնդրեց Գագիկից և հետ ստացավ իր տիրույթները։ Գագիկը շարունակեց իր նախորդների շինարարական լայն գործունեությունը։ Նրա ժամանակ Անին հասավ նոր ծաղկման։

 նաև այլ աղբյուրներ/

Հայկական լեռնաշխարհը

ա/ Հայկական լեռնաշխարհը՝ հայոց հայրենիք, դիրքը, սահմանները

Հայկական լեռրնաշխարհն ունի 400․000կմ2 տարածք։  Հայկական լեռրնաշխարհն գտնվում է Փոքրասիական բարձրավանդակում և Իրանական սարահարթի միջև։ Հարավարևելքում Ուրմիո լիճ, Հյուսիսարևմուտքում՝ Պոնական լեռներ, Հյուսիսարևելքում Փոքր Կովկաս, հարավ՝ Տավրոսի լեռներ։ Հայկական լեռնաշխարհի «տանիքը» Մեծ Մասիսն է (Արարատ), որի բարձրությունը 5165 մ է: 


բ/ Գետերն ու լճերը

Հայկական լեռնաշխարհը՝ իր լեռնային բարձր դիրքի շնորհիվ, Առաջավոր Ասիայի խոշոր ջրաբաշխն է: Այստեղից են սկիզբ առնում Եփրատը, տիգրիսը, Արաքսը, Կուրը։ Սկիզբ  առնում Սերմանց կամ Բյուրակն լեռներից, ընդհունելով Ախուրյան, Քասախ, Հրազդան Ազատ վտակները միանում է Կուրին և թափվու, Կասպից ծով։

Ճորոխ։ Սկիզբ է առնում Բարձր Հայքից և թափվում Սև ծով։ Սևանա լիճ․ Գտնվում է ՀՀ տարածքում, ունի բարձր դիրք և քաղցրահամ ջուր։ Լիճ թափվում է 29 գետեր, սկիզբ է առնում Հրազդան գետը։ Վանա լիճ։ Աղի է, լիճը ունեցել է 7 կղզի, սակայն ջրի բարձրացման պատճառով մնացել են 4 Լիմ՝ Աղթամար, Արտեր, Կտոց։ Ուրմիո Լիճ։ Ամենաաղի լիճն է, բուսական և կենդանական աշխարհ չունի։